2010-03-24 Նյու Յորքը աշխարհի ամենաազդեցիկ քաղաքն Է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2010 12:17
Ըստ Knight Frank-ի կողմից անցկացված հետազոտության,Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքների վարկանիշը: Լոնդոնը ներկայիս վարկանիշում զբաղեցրել է երկրորդ դիրքը, Փարիզը` երրորդը: Չորրորդ տեղում է Տոկիոն, որին հաջորդում են Լոս Անջելեսը, Բրյուսելը, Սինգապուրը, Բեռլինը, Պեկինը, Տորոնտոն: Անցյալ տարի լավագույն դրական դինամիկան ցուցաբերել է Բեռլինը` վարկանիշում վեր բարձրանալով հինգ դիրքով` 13-րդից 8-րդ տեղը, շնորհիվ, մասնավորապես, «քաղաքական ազդեցության» եւ «կյանքի որակի» ցուցիչներով դիրքերի ուժեղացման: Ասիական խոշոր կենտրոնները` Պեկինը, Սինգապուրը եւ Շանհայը, նույնպես վարկանիշում բարելավել են իրենց դիրքերն ի հաշիվ «տնտեսական ազդեցության» եւ «քաղաքական ազդեցության»: Ինչպես նշվում է հետզոտության մեջ, մի քանի զարգացած քաղաքներ նույնպես լավ դինամիկա են դրսեւորել. իրենց դիրքերը բարելավել են Բրյուսելը, Սիդնեյը եւ Բոստոնը ի հաշիվ «կյանքի որակի» եւ «մտավոր կապիտալի» ցուցիչներով ստացած շատ բարձր գնահատականների:






Facebook
Tweet This
Email This Post
