Լրագրողները Աժ նախագահից պահանջում են կարգի բերել Թոխմախի Մհերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2012 17:56

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` այսօր ԱԺ-ում լրագրողին ուղղված սպառնալից և անքաղաքավարի խոսքերից հետո մի խումբ լրագրողներ ֆեյսբուք սոցիալական կայքում բացված խմբում նամակ-պահանջ են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Ավբրահամյանին, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+»լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:

Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»:

Հիշեցնենք, որ այսօր «Ա1+»-ի լրագրող Մհեր ԱրշակյանըԱԺ-ում փորձել էր հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։, սակայն  վերջինս, դեռ հարցը չկսած, պատասխանել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply