Գենետիկները կստեղծեն մթանը լուսավորվող ամանորյա տոնածառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 16:27

Ծննդյան և Նոր տարվա տոնածառի զարդարման ավանդույթը դարերի պատմություն ունի: XVI դարում այդ նպատակի համար օգտագործում էին խնձորներ և քաղցրավենիքներ: Այնուհետև  ճյուղերի վրա դրանց փոխարինեցին գույնզգույն գնդեր և խաղալիքներ: Իսկ արդեն XIX դարի կեսերին տոնածառը սկսեցին լուսավորել մոմերով, որոնք հետագայում փոխարինվեցին էլեկտրական լույսերով: Այժմ XXI դարն է և գիտնականները նպատակ ունեն նոր ժամանակներին համապատասխան տոնածառի համար ստեղծել Ամանորյա  լուսավորություն:

Բրիտանական Հարտֆորդշիր համալսարանի գենետիկները հնարել են (University of Hertfordshire) , թե ինչպես գենային ինժեներիայի օգնությամբ պարտադրել եղևնու ասեղիկներին սեփական լույսը սփռել: Դրա համար , նրանք պատրաստվում են  եղևնուն պատվաստել մեդուզայից և լուսատիտիկից վերցրած երկու գեն: Դրանցից առաջինը պատասխանատու կլինի կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի արտադրման համար, իսկ երկրորդը կարտադրի լյուցիֆերազ ֆերմենտը:

նախատեսվում է երիտասարդ ցողունին վարակել անվնաս բակտերիաներով, որոնք կրում են անհրաժեշտ գեներն և տեղավորում դրանք ծառի ԴՆԿ-ի մեջ: Այնուհետև լյոցեֆերին քիմիական նյութի միջոցով , որը մտցնում են պարատանյութի մեջ, կակտիվացվի սպիտակուցի լուսավորությունը “միացնող” ֆերմենտը: Այդ մոդիֆիկացված փշատերևը կլուսավորի ինչպես մթին, այնպես էլ ցերեկվա լուսավորության պարագայում:

Ինչքան էլ երևակայական թվա այս գաղափարը, նրա նախագծման ժամանակ գիտնականները հենվում են նախկին գիտական հաջողված աշխատանքների վրա: Նախկինում նմանատիպ եղանակով ստեղծվել են մթանը լուսավորող մետքսը, կարտոֆիլը, նույնիսկ մկներ և խոճկորներ:

Միակ խնդիրը, որը նախագծի հեղինակների նկատում են, դա եղևնու գինն  է: Նրանց հաշվարկներով այդպիսի ծառը կարժենա $320 դոլար և ամեն մեկը չի կարող այն գնել: Սակայն նրանք կարծում են, որ այդպիսի ապրանքը պահանջարկ կունենա:

Այդ գաղափարը զարգանալու միտում ունի: Վերջերս բնության մեջ հայտնաբերվել են կապույտ և կարմիր ֆլուորեսցենտային սպիտակուցներ: Այնպես որ ապագայում կարելի է ստեղծել ամանորյա ծառեր բազմագույն լույսերով:

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply