«Որս»` Ռադամել ֆալկաոյին գնելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 19, 2012 16:19

Անգլիական «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է, որ  Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբացի ֆուտբոկիստ Ռադամել Ֆալկաոն խաղա իր թիմում: Այդ նպատակով նա հարձակվողին հրավիրել է Լոնդոն:  Բանակցություններ են վարվելու:  Աբրամովիչը հույս ունի, որ 26-ամյա կոլումբացուն կկարողանա համոզել , որ նա տեղափոխվի:

Ֆալկաոյին ձեռք բերելու համար որպես փոխհատուցում «Չելսիի» սեփականատերը պատրաստ է վճարել 56 միլիոն եվրո, իսկ հարձակվողին  տարեկան տրամադրել 12,5 միլիոն եվրո աշխատավարձ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն իր թիմի կազմում  մասնակցել է 15 խաղի և մրցակիցների դարպասն է խփել17 գնդակ:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply