«Դե թող գնան, սաունաներից բերեն իրենց գործընկերներին…» Վահան Հովհաննիսյանը մեծամասնությանը «մատ արեց»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 19, 2012 16:06
Խորհրդարանում Աժ կանոնակարգ օրենքի մասին վիճահարույց օրինագիծը, որը փոփոխություններ է նախատեսում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմի և գործունեության վերաբերյալ, դրվեց քվեարկության, սակայն հետաքրքիր ընթացք ստացավ: Նախ մինչ քվեարկությունը, խմբակցությունների ղեկավարներն իրենց դիրքորոշումն արտահայտեցին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին: Այնուհետև ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նույպես նշեց, որ դեմ են քվեարկելու՝ չնայած որ վերջին պահին իրենց նկատառումները հաշվի առնված փոփոխություններ են տեղի ունեցել:”Ժառանգություն” խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք ընդհանրապես չեն մասնակցելու քվեարկությանը:
Այնուհետև Վահան Հովհաննիյանը, կողմնորոշվելով, որ դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը 63 հոգուց է բաղկացած, իսկ քվորում ապահովելու համար մեծամասնությանն անհրաժեշտ է 66 հոգի, հայտարարեց, որ ՀՅԴ-ն նույնպես չի մասնակցելու քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանն անմիջապես փոխեց դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն էլ չի մասնկացի քվերակությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ միացավ գործընկերներին: Այսպիսով, խորհրդարանական մեծամասնությունը կանգնեց փակուղու առջև: Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
“Զռռաց, ակնհայտ դարձավ, որ զոռով, անօրինական ձևով ուզում էին անցկացնեն: Հիմա կանցկացնեն, թե ոչ, դա ուրիշ հարց է: Դե թող հիմա գնան սաունաներից, դախլներից հավաքեն իրենց գործընկերներին, բերեն քվեարկելու,-լրագրողների հետ զրույցում անթաքույց ուրախությամբ հայտարարեց Հովհաննիսյնաը:
Նա խոստովանեց, որ ամեն ինչ իրար խառնելու նախաձեռնությունն իրենն էր:
20 րոպե անց Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չնայած իրենք խորհրդարանում 67 հոգի են, սակայն քանի որ ընդմիջման ժամ է, ապա պետք է օգտվել դրանից:
Քվեարկությունը ևս 30 րոպեով հետաձգվեց:
Նշենք, որ մինչ քվեարկությունը պատգամավորները դահլիճից դուրս էին գալիս և քննարկում, թե ինչպես են քվերակելու: Նման քննարկումներ տեղի ունեցան, օրինակ, Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի միջև, Արծվիկ Մինասյանի և Հովիկ Աբրահամյանի միջև, Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև և այլն:
Նշենք, որ օրինագծի նախնական տարբերակին դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը, սակայն վերջին պահին կատարված փոփոխությունները բավականին գոհացրել էին նրանց: Դրանցից մեկը վերաբերում էր 3+3+1 ձևաչափին, այսինքն այն, որ հանձնաժողովում ներկայացված կլինի երեք պատգամավոր կոալիցիոն մեծամասնությունից, երեք պատգամավոր ընդդիմությունից և մեկ պատգամավոր ԲՀԿ-ից: Հանվել է նաև վետոյի իրավունքը, որը ընդդիմադիրների համար թիրախային էր:






Facebook
Tweet This
Email This Post
