Շտիգլիցը ցանկանում է վրեժխնդիր լինել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 19, 2012 15:49
Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող կիսամիջին քաշային հանրածանոթ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Արթուր Աբրահամն ապրիլին կրկին կմրցի Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի հետ: Վերջինս կփորձի վրեժխնդիր լինել:
Հիշեցնենք, որ 2012-ի օգոստոսին Բեռլինում կայացած մրցամարտում Աբրահամը միավորներով հաղթել էր Շտիգլիցին և նրանից խլել WBО-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Աբրահամի և Շտիգլիցի մրցամարտը նախատեսվում է անցկացնել 2013-ի ապրիլի 6-ին:






Facebook
Tweet This
Email This Post
