Թուրքիան արբանյակ է տիեզերք ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 16:00

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Sabah” թերթը, երեկ` թուքական ժամանակով 18:12-ին, Թուրքիայի կողմից զինվորական և հետախուզական ոլորտներում կիրառվելիք “Göktürk- 2 ” արբանյակը Չինաստանում գտնվող տիեզերական  կայանից թռիչք է կատարել:

Թուրքիայի վարչպետ Էրդողանը, ով մասնակցել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում գտնվող “TÜBİTAK”-ի (Թուրքիայի գիտական և տեխնալոգիական ուսումնասիրությունների կենտրոն) Տիեզերական բազայում կազմակերպված միջոցառմանը, ասել է, որ Թուրքիան աշխարհում իր անձնական արբանյակը ստեղծած 25 երկրներից մեկն է:

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply