Նշանակվել են ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աուդիտորները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2012 15:31

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո`  5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչև 18.12.2012թ., ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան»,  «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից:

 

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply