Թիվ 78 դպրոցի պատանիների «ձեռքերն ու միտքը»` ուղղված հայրենիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2012 14:36

Դեկտեմբերի 17-ին Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որն իրականացվում է սկսած 2006թ-ից «Ճկուն միտք-հմուտ ձեռքեր» նախաձեռնության շրջանակներում: Ստացված ողջ հասույթը` 75 000 դրամ, փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Բարեգործական նախաձեռնությանը մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտները`  խանդավառված, որ իրենք էլ իրենց ներդրումն են բերում մեր երկրի շենացմանը», ասում է դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում  պատանի բարերարներին եւ դպրոցի տնօրինությանը:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply