Հնդկաստանում բողոքի ցույցեր են ավտոբուսում տեղի ունեցած խմբակային բռնաբարության կապակցությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 19, 2012 14:19
Հնդկաստանի օրենսդիրները, իրավապաշտպան խմբերը և քաղաքացիները չորեքշաբթի օրը իրենց բարկությունն են հայտնել Նյու Դելիի ավտոբուսներից մեկում հրոսակախմբի կողմից տեղի ունեցած բռնաբարության վերաբերյալ: Նրանք հորդորում են կառավարությանը պայքարել կանանց նկատմամբ բռնությունների դեմ:
Ազգային զայրույթը Հնդկաստանի նման երկրում, որտեղ կանանց վրա հարձակումները հաճախ անտեսվում են, արտասովոր իրողություն է:
Ընդդիմադիր օրենսդիրները բողոքի ցույց են անցկացրել չորեքշաբթի և կոչ են արել մահապատժի ենթարկել բռնաբարությունը իրականացնողներին:
Զայրացած ուսանողները փակել էին քաղաքի ճանապարհները և պահանջում էին օրենքի խստությամբ պատժել հանցագործներին:
Ոստիկանությունը հայտնում է, որ վեց տղամարդ կիրակի օրը բռնաբարել է բժշկական համալսարանում սովորող 23-ամյա ուսանողուհուն և, երկաթե ձողերով խփելով, նրան դուրս են նետել ավտոբուսից:
Աղջիկը ունի ներքին լուրջ վնասվածքներ և գտնվում է ծանր վիճակում:
Նյու Դելլիի ոստիկանությունը գտել է չորս հանցագործներին և որոնում է մյուս երկուսին:
Դիտվել է 994 անգամ: