Օբաման կողմ է զենքերի արգելքի առաջարկին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 19, 2012 14:12
ԱՄՆ-ի Քոնեքթիկուտ նահանգի տարրական դպրոցում ողբերգական հարձակումից հետո, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է զենքի արգելքի մասին առաջարկը:
Օբամայի խոսնակ Ջեյ Քարնին ասում է, որ նախագահը ակտիվորեն աջակցում է դեմոկրատական կուսակցության սենատոր Դայան Ֆաինստաինին, որ նա ներկայացնի 2004 թ-ին գործունեության ժամկետը սպառած զենքերի մասին օրենքի վերականգման մասին օրինագիծ:
Զենք օգտագործելու իրավունքը ամրագրված է ԱՄՆ-ի սահմանադրության երկրորդ փոփոխության մեջ:
«Մենք պետք է ընդունենք ճշմարտությունը, որ մենք չենք անում ամեն ինչ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար,- ասում է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռաիդը:-Մենք պետք է քննարկենք ինչպես փոխել օրենքը և մշակույթը, որոնք ի զորու են կանխել բռնությունը »:
Հանրապետական սենատոր Յեֆֆ Սեսիոնզը հայտնել է, որ զենքի օգտագործման մասին օրենքը միանշանակ կլինի օրակարգում:
Դիտվել է 951 անգամ: