Իլհամ Ալիև. Ադրբեջանը զարմացնում է ամբողջ Եվրոպային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 13:52

Ադրբեջանում 2015թ. տեղի ունենալիք Եվրոպական օլիմպիական խաղերի հետ կապված Բաքվում կառուցվում են մի շարք խոշոր սպորտային կառույցներ, իսկ որոշներն էլ դեռևս կառուցվելու են: Ինչպես նշում է «Contact» թերթը, ամենակարևոր կառույցը լինելու  է մեծ Օլիմպիական ստադիոնը, որը դառնալու է տարածաշրջանի ամենամեծ սպորտային օբյեկտը: Այդ մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նախօրեին հանդես գալով Ազգային օլիմպիական կոմիտեի նիստին:

Խոսելով Ադրբեջանի «փայլուն» անցյալի և ոչ պակաս «փառահեղ» ապագայի մասին և հավելելով, որ Եվրոպայում շարունակվում է կրիզիսը, և դրա վերջը չի երևում, ասել է. «Այդ պրոցեսներն ընթանում են արդեն մի քանի տարի, իսկ այս կրիզիսային տարիներին Ադրբեջանի տնտեսական ձեռքբերումները տարեց տարի զարմացնում են ամբողջ Եվրոպային»:

Ալիևը խոստացել է, որ խաղերը տեղի են ունենալու բարձր մակարդակի վրա, թեև մնացել է ընդամենը երկու տարի:

Ինչպես միշտ նա մի քանի տարվա համար ծրագրեր է կազմել` կարծես թե կանխորոշելով Ադրբեջանում 2013թ. տեղի ունենալիք նախագահական ընտրությունների արդյունքները:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply