2012թ. Ադրբեջանում խոշտանգումներից մահացել է 5 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 13:49

Այս տարի Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեն ստացել է կտտանքների, վատ և անմարդկային վերաբերմունքի 141 բողոք: Ինչպես տեղեկացնում է «Haqqin» թերթը, այդ մասին երեկ տեղեկացրել է կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովը:

Ըստ նրա`ամենաքիչը 5 քաղաքացի է կտտանքներից մահացել այս տարի: «Մենք հիմնվում ենք մեր կոմիտե ուղղված բողոքների վրա: Միգուցե խոշտանգումների փաստեր ավելի շատ են եղել, սակայն շատ տուժածներ և նրանց հարազատներ խուսափում են բողոքել»,- հավելել է Բեհբուդովը:

Կտտանքների ամենատարածված ձևը ռետինե մահակներով կրունկներին խփելն է, քանի որ դա հետքեր չի թողնում և միևնույն ժամանակ ահավոր ցավ է պատճառում:

Բեհբուդովը հավելում է, որ հետաքննությունների արդյունքում դեռևս ոչ ոք չի ենթարկվել քրեական պատասխանատվության:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply