Պենտագոն. «Իրանը երկակի խաղ է վարում Աֆղանստանում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2010 4:17

Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեոֆֆ Մորրելը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները երկակի խաղ են տանում Աֆղանստանում. «Մի կողմից իրանցիներն իրենց օգնությունն են առաջարկում կառավարությանը և ինչ որ չափով ցուցաբերում են այդ օգնությունը, մյուս կողմից փորձում են քայլեր ձեռնարկել՝ ուղղված մեր և կոալիցիոն ուժերի ջանքերի դեմ, որ դիմակայում են թալիբների և այլ ծայրահեղական խմբավորումների գործունեությանը». հաղորդում է ITAR TASS-ը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Թեհրանի աջակցությունը թալիբներին կրում է  «սահմանափակ բնույթ. նրանք մատարարում են զենք, պայթուցիկ նյութեր, վարժեցնում են պայթուններ կազմակերպելու գործին… այս օգնությունն իր ծավալով համեմատելի չէ այն օգնության հետ, որ իրանցիները ցուցաբերում են տարածաշրջանի այլ խմբավորումներին` «Հեզբոլլային» Լիբանանում կամ պաղեստինյան Համասսին,-հայտարարեց Մորրելը:

Նրա խոսքերով Օբամայի ադմինիստրացիան կուզենար, որ Թեհրանը «կենտրոնանար միայն Աֆղանստանի կառավարությանն օժանդակելու վրա և չխանգարեր աֆղանական անվտանգության ուժերին ու այնտեղ գտնվող դաշնակից զորքերին` կատարելու իրենց գործը»:

«Վերջին հաշվով հենց Իրանին է ձեռնտու, որ իր հետ ընդհանուր սահման ունեցող երկրներում  խաղաղություն հաստատվի»,-նշեց Պենտագոնի մամուլի քարտուղարը:

Դիտվել է 2448 անգամ:
Print Friendly

Leave a Reply