90-ամյա կինը մահացել է տանը բռնկված հրդեհից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2012 12:52

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կաքավասար գյուղի բնակիչ, 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը տանը հրդեհից մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը մահացել է տան փայտի վառարանից հատակը և բազմոցը այրվելու հետևանքով:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply