«Չեչնիան» և «Արմենիան» արժեցան 2,5 տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 13:17

Վոլգոգրադի մարզում դատավճիռ է կայացվել մի զինվորականի նկատմամբ, ով ծառայակից ընկերների թիկունքին սափրվելու փրփուրով գրել է «Արմենիա» և «Չեչնիա», հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեի մամլո ծառայությունը:

Թիվ 22220 զինվորական մասի զինծառայող Շամիլ Բելոնոսը ճանաչվել է մեղավոր ՌԴ քրեական օրենսգրքի /զինվորական ծառայողների միջև կանոնադրության խախտում երկու կամ ավելի անձերի նկատմամբ նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում և ատելության կամ ուժի գործադրմամբ թշնամանքի առաջացում կամ դրա գործադրման սպառնալիք/ հոդվածների հատկանիշով:

Վոլգոգրադի զորամասային դատարանը պարզել է, որ 2011թ. դեկտեմբերի կեսերին զինվորականը Հարավային ռազմական տարածաշրջանի ընդհանուր բանակային փորձադաշտի գոտում ծեծել է իր ծառայակցին: Այդ հաշվեհարդարի պատճառաբանությունն իբր եղել է այն, որ զինվորականը հրաժարվել է փայտ կոտորելուց: Մի քանի օր անց, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով, Բելոնոսը պատի մոտ շարքով կանգնեցրել է 5 ծառայակիցների, նրանց վրա է ուղղել ինքնաձիգի փողը և այդ ֆոնի վրա լուսանկարվել:

Բացի այդ, 2011թ. դեկտեմբերին կեսգիշերին մոտ նա արթնացրել է ծառայակիցներին և նրանց թիկունքին սափրվելու փրփուրով գրել «Չեչնիա- 95»: Դրանից հետո նույն եղանակով նա ծառայակիցների թիկունքին գրել է «Չեչնիա» և «Արմենիա»: Այս ամենը զինվորականը տեսագրել է հեռախոսով:

Բելոնոսը դատապարտվել է 2,5 տարվա գաղութային ռեժիմով ազատազրկման:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 671 անգամ:
Print Friendly

Leave a Reply