Մեքսիկայում այլմոլորակայինների գերեզման են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 10:52

Մեքսիկացի հնագետները հետաքրքիր գերեզման են հայտնաբերել Սոնորա նահանգի Օնավաս գյուղից ոչ հեռու գտնվող տեղանքում: Նախնական  գնահատմամբ գերեզմանոցում, որը շուրջ 1000 տարեկան է, հայտնաբերվել են 25 մարդու մնացորդներ, որոնց կեսի գանգերը խիստ  ձևախախտված են ու ավելի նման են “Օտարը” ֆիլմի կերպարներին: Շատերի ատամները վնասված են: Մասնագետներն ասում են, որ նման բան այս կողմերում , ոչ էլ այլ շրջաններում , որտեղ ապրել են մեզոամերիկյան ազգերը, չեն տեսել:

“Գանգերի  ձևափոխությունն ըստ երևույթին օգտագործվել է մի սոցիալական խմբին մյուսից տարբերելու  համար ու ծիսական նպատակով”,- ենթադրում է  գիտահետազոտական նախագծի հեղինակ Քրիստինա Գարսիա Մորենոն:

Ինչ վերաբերում է վնասված ատամներին, ապա, ամենայն հավանականությամբ դա կյանքի օրոք,  մանկության տարիներին է եղել.”Ստոմատոլոգիական վնասվածքներն արվում էին դեռահասության տարիքում ու այն ծիսական նշանակություն ուներ”:

Նա պատմել է նաև, որ կմախքներից մեկի փորի հատվածում ոսկրերն այնպես են ձևախախտվել, ասես կրիայի զրահ լինեին: Դա ոչ մի կերպ  չեն կարողանում բացատրել: Հնագետն ասել է, որ նման գերեզմաններ իրենք ոչ միայն Մեքսիկայում, այլև ԱՄՆ-ի հարավ-արևելքում երբևէ չեն հայտնաբերել : Պատմական աղբյուրների համաձայն, այստեղ բնակվել են հնդկացիների պիմաս ցեղի ներկայացուցիչները:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply