Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2012 10:48

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Ծաղկահովիտ, Լեռնապար-Ալագյազ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Վարդաբլուր, Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply