Ջելալ Թալաբանին չի մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 10:39

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Իրաքի Հանրապետության առողջապահության փոխնահարար Իսամ Նամըք Աբդուլահը և այն բժշկական կենտրոնի նախագահը, որտեղ բուժվում է Թալաբանին, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հերքել են մամուլում հայտնված այն լուրերը, թե իրբ նախագահ Ջելալ Թալաբանին մահացել է: Նշվել է նաև, որ նախագահը շատ լավ հսկողության տակ է գտնվում և Իրաքի լավագույն մասնագետներից կազմված բժշկական խումբը ամենաբարձր մակարդակով հետևում է նրա առողջական վիճակին:

Նշենք, որ երկու օր առաջ Թալաբանիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նրան շտապ տեղափոխել էին բժշկական կենտրոն և հատուկ հսկողության տակ առել:

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply