Բացահայտվել է եգիպտական Ռամզես 3-րդ փարավոնի մահվան գաղտնիքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 19, 2012 10:34
Գիտնականները, բացահայտելով, որ եգիպտական փարավոն Ռամզես 3-րդը սպանության զոհ է դարձել, ի հայտ են բերել հարյուր հազարավոր տարիների գաղտնիքը:
Ըստ «British Medical Journal» ամսագրում հրապարակված հետազոտության, որի մասին գրում է թուրքական «Haberler»–ը`փարավոնի կոկորդի հատվածում դանակի կտրվածքի հետք է հայտնաբերվել, որը վստահաբար նրա համար մահացու է եղել:
Իտալիայի մումիաների և սառցե մարդկանց ինստիտուտի հնագետ, դոկտոր Ալբերտ Քինքը նշել է, որ իրենք հետազոտել են Ռամզես 3-րդի մումիայի կողքին Թագավորների հովտում գտնված մի դի, որը նրանց կարծիքով պատկանում է Ռամզեսի որդուն`արքայազն Պենտավերեին: Նրա մումիայի ուսումասիրման արդյուքնում էլ վարկած է առաջացել, որ արքայազնին կախել կամ էլ խեղդամահ են արել:
Քինքը նաև նշել է, որ Ռամզես փարավոնի կոկորդի կտրվածքի մեջ Ռա աստծու աչքի պատկերով թալիսման է հայտնաբերվել:






Facebook
Tweet This
Email This Post
