Պալերմոյում տարօրինակ լուսարձակող իր է ընկել երկնքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 7:30

Այդքան գովազդված աշխարհի վերջից օրեր առաջ Պալերմոյում տարօրինակ երևույթ է գրանցվել:

Սիցիլիայի մայրաքաղաքում լուսարձակող մի իր է ընկել երկնքից: Այն գտել է մի աղջնակ, որը տեսել է, թե ինչպես է  իրը երկրի կողմ թռչում: Նա միակը չէ,  տեղաբնակներից շատերն են երդվում, որ տեսել են , թե ինչպես է այդ օբյեկտն ընկնում:

Աղջիկը փորձել է գտած իրը փաթաթել թերթի մեջ, սակայն այն բռնկվել է : Ոմանք կարծում են, որ գտածոն Թոութաթիս աստղակերպի բեկոր է, որը երկրի կողքով է թռել օրեր առաջ:

Ներկայում Պալերմոյի ազգային ինստիտուտում անծանոթ օբյեկտի հետազոտություն է կատարվում. նախնական վարկածի համաձայն, այն պարզապես մոխրացած փայտ է: Սակայն սա վերջնական եզրակացություն չէ: Ուսումնասիրությունները շարունակվում են:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply