Դեպարդյեն դիտարկում է Ռուսաստանի, Չեռնոգորիայի կամ էլ Բելգիայի հպատակ դառնալու հնարավորությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 19, 2012 7:08
Ֆրանսիացի հայտնի դերասանը դիտարկում է քաղաքացիությունը փոխելու հնարավորությունը, գրում է “Մոնդը” իր կայքում: Շաբաթ Ֆրանսիայի վարչապետին ուղղված բաց նամակով դերասանը հայտարարեց, որ հրաժարվում է ֆրանսիական քաղաքացիությունից: Նամակի հրապարակումից հետո նրա անձի շուրջ կրքերը նոր թափով են բորբոքվել: Պապարացիները նրան հետապնդում են ամեն քայլին` հուսալով որ իրենց կհաջողվի մի վերջին լուսանկար անել Ֆրանսիայից վերջնականապես հեռանալու պահին:
Երեկ նրան տեսել են Փարիզի կենտրոնում, Շեղշ Մեդի փողոցում գտնվող իր”Լե բյան դեսիդե” ռեստորանում ( որը, ինչպես և առանձնատունը, հանվել է վաճառքի), ընկերների հետ հրաժեշտի ընթրիքի ժամանակ:
“Նա հրաշալի տրամադրություն ուներ ու որոշեց ընդդիմադիր շարժում ձևավորել , ընդդիմադիր (նախագահին) Ֆրանսուա Օլանդին ու Ժան Մարկ Էյրոյին”,-գրում է թերթը:
Ինքը` դերասանը կատակով ասել է, թե երկրից փախուստ է կազմակերպել դեռևս “սոցիալիստ” նախագահի ընտրվելու անմիջապես հաջորդ օրը: Բացի այդ, նշել է, որ դե ֆակտո, արդեն կես տարի արտասահմանում է բնակվում: Նա ասել է նաև, որ դիտարկում է 3 երկրների քաղաքացիության տարբերակը` մեկը Բելգիան է, որտեղ նա անշարժ գույք է ձեռք բերել, Չեռնոգորիան, որտեղ ընկերներ ու գործարար կապեր ունի ու Ռուսաստանը: “Պուտինն արդեն ինձ անձնագիր է ուղարկել”,- ոչ այն է կատակ, ոչ էլ լուրջ ասել է դերասանը:






Facebook
Tweet This
Email This Post
