Գուանտանամոյից 3 բանտարկյալներ են փոխադրվել Վրաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2010 3:48

ԱՄՆ իշխանությունները Վրաստանին են հանձնել Կուբայի Գուանտանամոյի հատուկ նշանակության բանտի (որտեղ պահվում են ահաբեկչության մեջ կասկածյալներ) 3 նախկին բանտարկյալների:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հաղորդեց, որ Վաշինգտոնը խորապես երախտապարտ է Թբիլիսիին ցուցաբերած աջակցության համար:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ադմինիստրացիան մտադիր է փակել այդ բանտը, սակայն շատ քիչ երկրներ են համաձայնում ընդունել նախկին բանտարկյալներին, որոնք արդարացվել են, բայց տարբեր պատճառներով չեն կարող վերադառնալ հայրենիք. հաղորդում է Radio Liberty-ն:

Դիտվել է 1948 անգամ:
Print Friendly

Leave a Reply