Սկարլետ Յոհանսոնի և Միլա Կունիսի մերկ նկարները հարապարակած հակերը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 21:54

Տղամարդը, որը, ըստ տեղեկությունների, հակերային հարձակումներ է գործել բազմաթիվ աստղերի՝ այդ թվում և Սկարլետ Յոհանսոնի և Միլա Կունիսի էլելտրոնային փոստերի վրա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Ըստ L.A. Times-ի 35 տարեկան Քրիստոֆեր Չանին մեղավոր է ճանաչվել անօրինական կերպով համակարգիչներ մուտք գործելու համար: Բացի 10 տարվա ազատազրկումից դատավորը նրան տուգանել է 66,179 դոլարով՝ որպես հասցված վնասի փոխհատուցում:
Ասվում է, որ նա հակերային հարձակումներ է գործել 50 մարդու հաշիվների վրա, ինչպես նաև հրապարակել է Յոհանսոնի մերկ նկարները, երբ նա դեռ ամուսնացած էր Ռայան Ռեյնոլդսի հետ:
Յոհանսոնը CNN-ին տրված հարցազրույցում նշել է, որ ֆիլմերում նկարահանվելը չի նշանակում անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունք չունենալ: Դա նրա կարծիքով սխալ է և անարդար:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply