Սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2012 21:52

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, առանձին հատվածներում` մառախուղ:

Դեկտեմբերի 19-20-ը շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-23-ը արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ը հովտային շրջաններում` թաց ձյան և անձրևի տեսքով: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-21-ը աստիիճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-21-ին` անձրևի և թաց ձյան տեսքով: 22-23-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հնարվոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ, գիշերը և առավոտյան` մառախուղ:

Երևանի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 14.90C (1962 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.80C (2004 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply