Արշակ սրբազան. «Ստամբուլում ավելի շատ հայ եկեղեցի կա, քան Երևանում»

ՄԱՐԴԻԿ | | March 23, 2010 23:40

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ

Հանրային խորհրդի Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման ենթահանձնաժողվի այսօրվա կայացած նիստում ևս բացասական որոշում ընդունվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդելու վերաբերյալ:

Բանասեր Ասքանազ Աբրահամյան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, որ այդ այդ տարածքը եկեղեցուն պետք չէ եկեղեցի կառուցելու համար. «Դա սովորական բիզնես է , ոչ մի եկեղեցի էլ չի կառուցվի, կքանդեն` այդպես կմնա ու հետո էլ օլիգարխներին կծախեն»:

Բառարանագետ  Քեյթին Գուդակչյանը  եկեղեցու կողմից անընդհատ հնչեցրած այն հայտարարությունները, թե ինչու Երիտասարդական պալատի քանդելու ժամանակ այդքան միահամուռ մտավորականները չէին պայքարում` համեմատեց բաց վերքի վրա լցված աղի հետ: «Դա մեր սրտի վերքն է, որ մենք տեր չկանգնեցինք Երիտասարդական պալատին,- ասաց նա,- ու հիմա պետք չէ անընդհատ հիշեցնել այն: Քանի՞ եկեղեցի կա այսօր Զեյթունում կամ Արաբկիրում. գնացեք այնտեղ կառուցեք: Կամ Գրիգոր Լուսավորիչը որ կառուցեցինք. մի՞թե դա հարիր է Երևանի կենտրոնին: Այն իր չափերով վայել է Հռոմին»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ավելացրեց, որ եկել է վերջապես ժամանակը տեր կանգնելու Երևանին. «Եթե այդպես շարունակվի. մի օր կտեսնենք, որ մեր քաղաքը չկա»:

Քննարկմանընհրավիրված էր մասնակցելու նաև Արշակ սրբազան Խաչատրյանը, ով դահլիճը քանդելուն դեմ հանրույթը դիտարկում է որպես երեք շերտերի միավորում:

«Առաջինը դա մարդկանց այն մասնագիտական խումբն է, ովքեր գտնում են, որ շինությունը իրենից արժեք է ներկայացնում,- ասաց նա,- այս տեսակետի հետ ես չեմ կարող վիճել, որովհետև դա մասնագետների գործն է: Երկրորդ խումբը դրանք այն մարդիկ են, ովքեր զգայական հիշողություններ ունեն դահլիճի հետ կապված և նրանց հասկանալ կարելի է: Իսկ երրորդ խումբը` դրանք կանխատրամադրվածներ են, որոնք օգտագործում են առիթը հակաեկեղեցական տարամադրություններ տարածելու համար: Իմ խոսքը նրանց ուղղված լիել չի կարող»:

Սրբազանը հերքեց, որ Մայր Աթոռը այդ տարածքը ձեռք է բերում հետագայում վաճառելու նպատակով. «Ես հայտարարում եմ, որ նման բան չի եղել և չի էլ լինի»:

Արշակ սրբազանը Լեզվի ինստիտուտի քանդելը որակեց որպես Կաթողիկե եկեղեցու` գերեվարությունից ազատում և շեշտեց, որ կենտրոնի համար իրար այդքան մոտ եկեղեցիներ կառուցելը բոլորովին էլ հակատրամաբանական չի:

«Այն ժամանակ, երբ միժամանակ կանգուն են եղել Կաթողիկեն և սուբ Պողոս-Պետրոսը, Երևանն ունեցել է մոտ 20 000 բնակչություն,- ասաց նա,- միթե 1,5 միլիոնանոց Երևանի համար դա շատ է: Մենք թուրքերին փնովում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած խտրողականություն իրականացնելու համար, սակայն այսօր Ստամբուլում ավելի շատ հայ եկեղեցիներ կան, քան Երևանում»:

Արշակ սրբազանն ասում է, որ դահլիճը քանդելու մասին ոչ մի խոսք չկա, իսկ եկեղեցու  համար նախագիծ դեռ չկա արված: «Բնական է, որ նախագիծն արվելու է ճարտարապետների կողմից և այն ժամանակ էլ առիթ կլինի առարկայական դիտողություններ անել այն մասին, թե այդ տեղում եկեղեցի կառուցել հնարավոր է, թե չէ»:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի այն դիտարկմանը, որ դահլիճը քանդելու դեմ քաղաքացիական նախաձեռնությանն են միացել 17 000 քաղաքացի, Արշակ սրբազանն ասաց, որ մեկ սերունդի զգայական հիշողությունը չի կարող դիտարկել այն նույն հարթության մեջ, ինչպիսին ունի հայ ժողվորդը եկեղեցու հետ. «դարերով հայ ժողովրդի իղձերը, ապագան ու հույսերը կապված են եղել եկեղեցու հետ»:

Վերջում Արշակ սրբազանը հայտարարեց, որ Մոսկվա կինոթատրոնի տերերը իրենք են ցանկություն հայտնել դահլիճի շենքը նվիրաբերել եկեղեցուն:

Ենթահանձնաժողովի միասնական եզրակացությունը, որ դահլիճը պետք է ընդգրկվի պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում, հասցեագրվեց ՀԽ լիագումար նիստին, որը կկայանա մինչև ապրիլի 10-ը:

Դիտվել է 3980 անգամ:
Print Friendly

Leave a Reply