Վայրկենական մառախուղ ռուսական ձևով. YouTube-ում ներբեռնված հոլովակում մարդը անհետացնում է եռման ջերմաստիճան ունեցող ջուրը՝ այն պատշգամբից ցած թափելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 21:06

Համացանցում հայտնված տեսահոլովակում Ռուսաստանի բնակիչը վայրկենապես մառախուղ է ստեղծում՝ պատուհանից եռացրած ջուր թափելով:
Այդ հոլովակում նշված չէ, թե Ռուսաստանի որ քաղաքում է նկարահանվել այն, սակայն նշված է, որ այդտեղ -41աստիճան ցուրտ է:
YouTube-յան հոլովակում երևվում է, թե ինչպես է տղան վերցնում մի քանի լիտր եռացող տաք ջուր և թափում պատշգամբից, որից հետո ջուրը ամբողջովին գոլորշիանում է՝ նախքան գետնին հասնելը:
Պատշգամբի մի անկյունով թափվող ջրից երևում է, որ ոչ մի կաթիլ ջուր չի հասնում գետնին, իսկ մյուս կողմից երևում է, որ կաթսայի ամբողջ պարունակությունը քշվում է թեթև քամուց:
Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է ընդամենը անցած հինգշաբթի, սակայն արդեն դիտվել է 500.000 անգամ:
YouTube-ի օգտատերերից մեկը՝ MegaMikss-ը, գրել է «Կեցցե Ռուսաստանը»:

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply