Կոնգոյի Կառավարությունն ու ապստամբները ընդունում են բանակցության կանոնները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 20:45

Կոնգոյի կառավարության ներկայացուցիչները և ապստամբները ընդունել են բանակցություններ սկսելու վերաբերյալ ընթացակարգային կանոններ՝ արևելյան Կոնգոյում բռնությունները դիմադրելու նպատակով:
Ապստամբեների և Կոնգոյի կառավարության պատվիրակները միմյանց հանդիպել են Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում դեկտեմբերի 9-ից ի վեր: Բանակցությունները միջնորդում էր Մեծ լճերի տարածաշրջանի միջազգային կոնֆերանսը:
Երկու կողմերը պետք է ընդունեն բանակցությունների օրակարգը:
Երկու կողմերը միմյանց մեղադրում էին Կոնգոյի հյուսիսային Կիվու նահանգում բռնություններ սկսելու մեջ:
Ապստամբները, ովքեր նախորդ ամիս գրավեցին արևելյան քաղաք Գոման և միջազգային ճնշման տակ նահանջեցին, ենթադրվում է, որ Ռուանդայից ստանում են աջակցություն: Ռուանդան ժխտում է մեղադրանքները:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply