Իրանի նախագահը ասում է, որ արևմտյան պատժամիջոցները չեն կանգնեցնի Իրանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 18, 2012 20:39
Իրանի նախագահը ասում է, որ արևմուտքի պատժամիջոցները կարող են նպաստել Թեհրանի միջուկային ծրագրի դանդաղեցմանը, սակայն չեն կարող զգալի ազդեցություն ունենալ ընթացքի վրա:
Ազգային հեռուստատեսությունը մեջբերել է Մահմուդ Ահմադինեջադի խոսքերը, որում նշվում էր, որ ԱՄՆ-ն ուրախ չէ տարբեր տեխնոլոգիական ոլորտներում Իրանի առաջընթացով:
Անցյալ շաբաթ Իրանը մերժել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին այցելել Փարչին ռազմակայանը: Գործակալությունը կասկածում է, որ այնտեղ կատարվում են միջուկային զենքերի ուսումնասիրություններ: Սակայն Իրանը ժխտում է, պնդելով որ Փարչին միայն սովորական ռազմակայան է:






Facebook
Tweet This
Email This Post
