Չինաստանում ձերբակալվել են աշխարհի կործանման մասին լուրեր տարածող 93 մարդ, որոնց բաժանած թռուցիկներում ասվում էր, որ դեկտեմբերի 21-ից սկսած արևը կխավարի և էլեկտրականություն չի լինի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 18, 2012 20:29Չինաստանում 100 մարդ է ձերբակալվել աշխարհի կործանման վերաբերյալ սուտ լուրեր տարածելու համար:
Չինաստանի պետական լրատվամիջոցի տվյալներով՝ այդ ձերբակալվածների թվում են հակակոմունիստական «Ամենակարող Աստված» պաշտանմունքի հետևորդներ, ովքեր թռուցիկներ էին բաժանում, որտեղ ասվում էր, որ դեկտեմբերի 21-ից արևը կդադարի շողալ, իսկ էլեկտրականություն այլևս չի լինի:
«Ամենակարող Աստված» պաշտանմունքը «Կարմիր Վիշապին» սպանելու համար վճռական մարտի դուրս գալու կոչ է անում:
Պետական լրատվամիջոցը նաև տեղեկացրեց, որ Հենանի դպրոցում 23 երեխայի դանակահարած մարդը նշել է, որ ինքը հոգեպես գտնվում է դեկտեմբերի 21-ի ապոկալիպսիսի լուրի ազդեցության տակ:
Ավելացնենք, որ Չինաստանը ուժ է կրառում «Ամենակարող Աստված» պաշտանմունքային խմբի դեմ, քանի որ նրանք «Կարմիր Վիշապին» տապալելու կոչեր են անում:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը իր կառավարմանը ուղղված ոչ մի խնդիր չի հանդուրժում: Այն նաև չափազանց խիստ միջոցներ է ձեռնարկում հասարակական կարգի ստաբիլությունը պահպանելու համար՝ այդ իսկ պատճառով խստորեն պայքարում է տարածվող ասեկոսեների դեմ, որոնք հիմնականում համացանցի միջոցով են տարածվում: