Թուրքիայում հակահայկական նոր նախաձեռնություն է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 20:24

Թուրքիայում Լոբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքներ ընդունած և ցեղասպանության հիշատակին հուշարձաններ կանգնեցրած երկրների դեմ բողոքի նոտայի նախաձեռնություն է սկսել:
Կենտրոնը իր հայտարարության մեջ հիշեցնում է, որ 1920 թվականին Աթաթուրքի կողմից Ռուսաստանին ուղարկված բողոքի պաշտոնական նոտայից բացի թուրքական արտգործ նախարարությունը 1915 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության մասին օրենք ընդունած որևէ երկրի բողոք չի հղել: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենք ընդունած երկրների թիվը 22 է, իսկ ցեղասպանության հիշատակին հուշարձան կանգնեցրած երկրներինը`30:
«Աշխարհում ընդհանուր առմամբ 132 հուշարձան է կանգնեցվել: Բողոքի նոտայի մեր նախաձեռնությունը արդեն 10 հազարից ավել ստորագրություն է հավաքել: Համալսարանի 300 դասախոս, ակադսմիկոս և 100 իրավաբան տվել են իրենց ստորագրությունները: Հայերին աջակցող երկրների`Անկարայում տեղակայված դեսպաններին, որոնք մինչև հիմա իրենց դռան մոտ բողոքող ոչ մի թուրք չեն տեսել, արդեն ցույց կտրվի, ու թուրքերը լուռ չեն մնալու: 97 տարվա մեր հասարակական լռությանը վերջ է դրվել»,-կենտրոնի հայտարարությունն է վկայակոչում «haberx» կայքը:
Իսկ կենտրոնի նախագահ Էրջումենթ Քըլըչը նշել է, որ առաջիկայում իրենք 3 ոսկե տարի ունեն`մինչև 2015 թվականը և դրանք պետք է օգտագործեն լոբիստական տակտիկական պայքարի համար: «Հայերի համար անսպասելի անակնկալ պետք է ունենանք և ունենք»,-ասել է Քըլըչը:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply