Թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով լրագրողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2012 19:47

Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպեց Թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով լրագրողների համար:
Համաժողովի ընթացքում ՄՄԿ (IOM) միջազգային եւ հայաստանյան փորձագետների կողմից ներկայացվեցին մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի լուսաբանման միջազգային կանոններն ու առկա խնդիրները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում ազգային եւ միջազգային օրենսդրական դաշտը, ինչպես նաեւ քննարկվեց լրատվամիջոցների դերը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply