20-ամյա երիտասարդը քարերով սպանել է մորը,լրացում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 18, 2012 19:20

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի  Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ  գյուղի մի բնակիչ սպանել է  մորը:

Մեկնած օպերատիվ խումբը  դեպքի վայրում՝ տնամերձ  հողամասում,  հայտնաբերել է  1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի  դիակը` բռնության հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13.45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում  գտնվող  գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ 1992 թ. ծնված  Յուրիկ Ավագիմովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:
Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply