Իրաքի նախագահը հոսպիտալացվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 18, 2012 18:53Գերհոգնածության հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով երկուշաբթի գիշերը Իրաքի նախագահ Թալաբանին տեղափոխվել է հիվանդանոց: Դրա մասին տեղեկացրել է նախագահի կայքը, առանց հավելյալ տեղեկություններ տալու:
Ազգային հեռուստաընկերությունը հայտնում է, որ նախագահը կաթված է ստացել:
Թալաբանին վերջին տարիներին ունեցել է բազմափիվ առողջական խնդիրներ: 2008թ նա սրտի վիրահատություն է տարել ԱՄՆ-ում, 2007-ին նա ունեցել է ջրազրկման և հյուծվածության խնդիրներ և ստիպված է եղել բուժվել Հորդանանում: