Ավելի քան 3,000 սաուդացիներ ողջունում են կանանց մեքենա վարելու իրավունքներ տալու գաղափարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 18:48

Ավելի քան 3,000 Սաուդյան  Արաբական թագավորության քաղաքացիներ, ներառյալ հայտնի գրողներ և գիտնականներ, ցանկանում են վերացնել կանանց մեքենա վարելու արգելքը:
Ուսումնասիրությունների իրականացմանը նպաստել է գիտնական Աբդուլլահ ալ-Ալամին, որի խոսքերին համաձայն արգելքի վերացման մասին առաջարկությունը կքննարկվի, երբ թագավորի խորհրդակցական մարմինը որոշի քննարկման օրը:
Թագավորությունում գլխավոր կրոնները դեմ են կնոջը թույլ տալ մեքենա վարել, սակայն մյուս ոչ ազդեցիկ կրոններ փորձում են թագավորին համոզել օրենքում փոփոխություններ կատարել:
Աբդուլա թագավորը կանանց իրավունք է շնորհել միանալ իր խորհրդակցական մարմին հանդիսացող Շուրա խորհրդին, ինչպես նաև քվեարկել և առաջադրվել հաջորդ տարվա քաղաքային ընտրություններում:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply