Իսրայելը հետազոտում է ֆեսբուքյան էջում տեղադրված գրառումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 18:46

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու Իռլանդիայում իր դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հակապաղեստինյան գրառման հեղինակի իսկությունը:
Անհայտ գրողը երկուշաբթի օրը տեղադրել էր Մարիամի և Հիսուսի նկարը և գրել,-՛՛եթե Հիսուսն ու Սուրբ Մարիամը կենդանի լիներին, նրանք թերևս դատաստան կտեսնեին Բեթղեհեմում թշնամի պաղեստինցիների կողմից՛՛:
Նախարարության խոսնակ Յիգալ Պալմորը տեղեկացնում է, որ գրառումը ջնջված է և դեսպանատունը ներողություն է հայտնել:
Պալմորի խոսքերով պարզ չէ, թե ով է նման բան գրառել ֆեյսբուքյան էջում: Նա հավելել է նաև, որ ՛՛մենք բոլորս գիտակցում ենք, որ դա տեղին չէր՛՛:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply