Մարտին Սկորզեսան վավերագրական ֆիլմ է նկարահանելու Բիլ Քլինթոնի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 18:37

Հանրահայտ ամենրիկացի ռեժիսյոր Մարտին Սկորզեսան մտադիր է վավերագրական ֆիլմ նկարահանել ԱՄՆ-ի 42-րդ նախագահի`Բիլ Քլինթոնի կյանքի մասին: Սկորզեսան կարծում է, որ Քլինթոնը բացառիկ կերպար է և հիմա էլ շարունակում է կարևոր դեր խաղալ ազգային և համաշխարհային քաղաքականության մեջ, այդ պատճառով էլ նա որոշել է էկրանավորել Քլինթոնի կյանքի բոլոր ասպեկտները:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`ինքը`Քլիթոնը հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ է հանդիսատեսի հետ կիսվելու իր նախագահության տարիների պատմություններով:
Սկորզեսայի նոր կինոնկարը պատմելու է 66-ամյա Քլինթոնի նախագահության երկու շրջանների, ինչպես նաև ընտանեկան կյանքի մասին: 1993-2011թթ. ընթացքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոն զբաղեցրած Բիլ Քլինթոնը համարվում է ամերիկյան պատմության ամենավառ նախագահներից մեկը:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply