NATO-ի տանկերը այրվել է թալիբանների կրակոցներից. տեղաբնիկները փախչելու փոխարեն հավաքել են այնքան նավթ, ինչքան որ կարող էին տանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 17:14

Աֆղանստանում շարունակում է առկա լինել Թալիբանի վտանգը:

Այսօր NATO-ի զորքերի համար նավթ տեղափոխող Թալիբանի զինյալների թիրախ դարձած տանկերը հարձակման է ենթարկվել տեղի բնակչության կողմից:

Մինչ նավթատարը վառվում էր, բնակիչները նավթը պոմպով լցնում էին դույլերի և թիթեղյա տարաներ մեջ և տանում տուն:

Տանկերը վթարի ենթարկվեցին  շաբաթ օրը, երբ նրանք  անցնում էին  երկրի հյուսիսում գտնվող Դոշի տարածաշրջանի Բաղլիմ նահանգով:

Զինված մարդկանց խումբը կրակ էր բացել մի մեքենայի վրա մինչև որ այն կբոցավառվեր, որից հետո տանկերը պարզապես բարձիթողի վիճակում մնացել էր ճանապարհին:

Չնայած որ հարձակվողների ինքնությունը դեռևս պարզված չէ՝ տեղաբնիկները նշում են, որ նրանք Թալիբանի զինյալներ են եղել, որոնք նպատակ ունեին, տանկերը թիրախ դարձնելով, խոչնդոտել NATO-ի՝ երկրի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ջանքերին:

Այրվող տանկերի լուսանկարներում երևում է, թե ոստիկանությունը ինչպես է հետևում բնակիչների կողմից վառելիքի յուրացման գործընթացին:

Չնայած Արևմուտքը խոստանում է մինչև 2014թ-ի վերջ իր ամբողջ զորքերը հանել երկրից՝ 11ամյա պատերազմը միայն վերջերս է, որ խաղաղվելու նշաններ է ցույց տալիս:

Այս շաբաթ հրապարակված Պենտագոնի զեկույցում նշված է, որ 2012թ.-ի ընթացքում Աֆղանստանում մահացել է 2,700 խաղաղ բնակիչ, որոնց 93%-ը սպանվել է թալիբանների կողմից:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply