Թուրքիայում աշակերտները ցույց են կազմակերպել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 18, 2012 14:47Ինչպես տեղեկացնում է թուրքական “T24” թերթը, Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում գտնվող Անատոլիական հանրապետական լիցեյում կրթվող մոտ 1000 աշակերտ բողոքի ակցի են կազմակերպել, քանի որ դպրոցի ջեռուցումը չեն միացնում, և վերանորոգման պատճառով զուգարաններից չեն կարողանում օգտվել: Դպրոցի այգում հավաքված աշակերտները ծափահարություններով իրենց բողոքը արտահայտելուց հետո երթով շարժվել են դեպի Միլաս շրջանի Ազգային կրթության վարչություն: Նրանց ճանապարհին խանգարել է ոստիկանությունը:
Միլաս շրջանի անվտանգության ղեկավար Բուդաքը, թույլ չտալով, որ աշակերտները երթը շարունակեն, ասել է. “Այս պահին հանցանք եք գործում: Ձեր ներկայացուցիչների հետ խնդրի վերաբերյալ կխոսենք: Խնդրում ենք, բոլորդ վերադարձեք դպրոց”:
Նահանգի Ազգային կրթության վարչության ղեկավար Արսլան Էրսոյի հետ հանդիպում խոստանալով` Բուդաքը համոզել է աշակերտնեին: Իրենց հուզող հարցը նորից բարձրացնելով`աշակերտները հեռացել են Նահանգային ազգային կրթության վարչության շենքի մոտից:
Խնդիրը լուծելու համար որոշվել է 2 օրով արձակուրդ տալ լիցեյի աշակերտներին: