Հաշմանդամ մարզիկները նույնպես կպարգևատրվեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 18, 2012 14:03

Նախկինում  պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված հաշմանդամ մարզիկները պետության կողմից չեն պարգևատրվել: Սակայն 2012 թ.-ից «Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունից հետո (29.05.2001, թիվ 462 որոշում) այսուհետ հաշմանդամ մարզիկները նույնպես կպարգևատրվեն:

Այս տարի տարեվերջյան մարզական արդյունքների ամփոփման ժամանակ դրամական պարգևներով կպարգևատրվեն նաև խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճում հանդես եկած 3 հաշմանդամ մարզիկներ` 55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն երևանցի Սարգիս Սարգսյանը (մարզիչ՝ Կամո Կիրակոսյան):

Աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Հովհաննես Հարությունյանը, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից (մարզիչ՝ Անդրանիկ Գրիգորյան) և 84 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր երևանցի Նարեկ Նիկողոսյանը (մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան):

Դիտվել է 616 անգամ:
Print Friendly

Leave a Reply