Հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար 47 հազար դրամի մաքսատուրք չեն պահանջել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 18, 2012 13:33

Հայաստանի սպորտի և երիտասարդույան հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար պահանջվող 47 հազար դրամի մաքսատուրքի մասին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ավելի վաղ տարածած տեղեկատվությունը, չի համապատասխանում իրականությանը:

Ըստ պարոն Ալավերդյանի ներկայացրած տեղեկատվության, 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում հայ ծանրորդ Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար մաքսազերծում են պահանջել: Հետագայում, պարոն Ալավերդյանն անձամբ է հերքել իր իսկ տարածած տեղեկատվությունը և հաղորդել, որ նա մաքսակետում, առանց ավելորդ ֆինանսական վճարներ կատարելու ստացել է Հ. Հակոբյանի մեդալը: 

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply