ՀՀԿ-ականները գնացել են Վազգեն Խաչիկյանին տեսակցելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 18, 2012 13:38

ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին օրերս այցելել են նրա կուսակից ընկերները: Նրանց թվում են եղել` ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը, Մուշեղ Լալայանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանն ու Կարեն Ավագյանը:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Վազգեն Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Հարցին, թե Վազգեն Խաչիկյանը առողջական խնդիրներ ունի, որ գնացել են նրան տեսակցելու, Հայկազ Խաչիկյանն ասաց, որ եղբայրն առողջական խնդիրներ չունի: Իսկ տեսակցության առիթը զուտ ընկերական հարաբերություններն են եղել:

 

 

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply