ԱՄՆ կվերականգնի՞ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական օժանդակության հավասարակշռությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 18, 2009 14:37
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հատկացումների ենթակոմիտեն առաջարկել է 2010 թ–ի Հայաստանին հատկացվող նյութական օժանդակությունը սահմանել 48 մլն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղինը` 10 մլն: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրության` այսպիսով` Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան օժանդակությունը կավելանա 2 մլն դոլարով, ինչն աննախադեպ երևույթ է: Ենթահանձնաժողովը նաեւ սահմանել է ռազմական աջակցության հավասարակշռություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` 3 միլիոն դոլարի չափով: Փաստաթուղթը պետք է հաստատի ԱՄՆ օրենսդիրի Ֆինանսական հանձնաժողովը, որից հետո այն պետք է դրվի Կոնգրեսի 2 պալատների քննարկմանը: «Հայկական լոբբին շարունակելու է աշխատանքը օժանդակության չափն ավելացնելու ուղղությամբ»,-հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
