Թուրքիայում կանայք ոտքի են կանգնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 12:55

Թուրքիայի Հաթայ քաղաքում կանայք հավաքվելու են` ԱԶԿ-ի սիրիական քաղաքականության դեմ հանդես գալու համար: “Առաջադեմ կին” խորհրդի ղեկավար Ըշըքսոյը, դիմելով ակցիայի իրականացմանը խոչընդոտող նահանգապետին ասել է. “Դուք արգելելու օրենքի ուժ չունեք”:
Ինչպես նշում է թուրքական “Այդընլըք” թերթը, կանայք Հաթայից իրենց պատասխանն են տալու` ուղղված ԱՄՆ-ի ցանկությամբ Սիրիայի դեմ անարդար պատերազմին և ԱԶԿ-ի քաղաքականությանը: Թուրքիայի Բանվորական կուսակցության “Առաջադեմ կին” գլխավոր ղեկավար խրհրդի անդամ Նուրսել Ըշըքսոյը, երեկ Անթաքիայի Ազգային հրապարակում մոմլո հայտարարությամբ հանդես գալով, բոլոր կանանց դեկտեմբերի 22-ին հրավիրել է Հաթայ:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply