Ադրբեջանը 117 մլն ֆունտով Լոնդոնում ձեռք է բերել անտիկվարիատ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 12:50

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հայտարարել է դեկտեմբերի 7-ին Լոնդոնում անշարժ գույքի ձեռք բերման մասին: Ինչպես տեղեկացնում է “Haqqin”թերթը, ֆոնդը 177.350 մլն ֆունտով ձեռք է բերել Սենթ-Ջեյմս 78 հասցեում գտնվող օֆիսային համալիր: Սենթ-Ջեյմնսը Լոնդոնի բացառիկ անշարժ գույքի հայտնի վայր է: Շենքը կառուցվել է 1845թ. և վերանորոգվել 2003թ.:
Ֆոնդի գործադիր տնօրեն Մահմուդ Մովսումովը նշել է, որ կառույցի ամբողջ մակերեսը կազմում է 11 018 մ² և մինչև 2023թ. գտնվելու է HSBC Bank-ի վարձակալության տակ: Վարձակալությունից ստացված տարեկան եկամուտը կազմում է 9650 հազար ֆունտ:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply