11-ամյա աղջկա ուռուցքը շփոթել են հղիության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 12:26

Ամերիկուհու ծնողները համոզված էին, որ իրենց դստեր փորի 9-կգ գոյացությունը հղիություն է: Նրանք ցնցված էին, երբ իրենց աղջկա քաշը մի քանի ամսում 9 կգ-ով ավելացավ:  Ջեքսովիլ քաղաքի աշակերտուհու մայրը բացակայում էր քաղաքից ու երեխայի հետ հեռախոսով կապ պահպանում:

“Ես միշտ համոզված եմ եղել, որ դստերս հետ փոխվստահություն կա, սակայն պարզվեց, որ երեխան մի քանի ամիս է, թաքցնում է, թե իր հետ ինչ է կատարվում: Իսկ դպրոցից զանգահարեցին ու ասացին, որ աղջիկս հղի է: Տուն վերադառնալով, փորձեցի մի բան պարզել, բայց երեխան ինքնամփոփ էր դարձել “:

Հետո պարզվեց, որ համադասարանցիներն անընդհատ ծաղրել են երեխային, ձեռք առել աճող փորի պատճառով: Եվ միայն “4-րդ ամսում”, երբ հղիության թեսթի պատասխանը բացասական էր, մայրը անհանգստացավ.“Դրանից հետո շատ անհանգստացա ու երեխային մանկական կլինիկա ուղարկեցի”: Այնտեղ  պարզում են, որ երեխայի փորում ուռուցք է  առաջացել,  որը, բարեբախտաբար, բարորակ էր: Մասնագետները երեխայի որովայնից 2 լիտր հեղուկ են հեռացրին, ապա  վիրաբուժական ճանապարհով` նաև ուռուցքը:

“Մինչև հիմա երեխաս ուշքի չի եկել: Իմ խորհուրդը բոլորին` հապճեպ եզրակացություններ մի արեք”,- ասել է մայրը:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply