ՀՀ-ում որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2012 11:42

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply