Ճապոնիայի ապագա վարչապետն Օբամային Բուշի հետ է շփոթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 11:39

2006-2007-ին Սինձո Աբեն եղել է Ճապոնիայի վարչապետը.այն ժամանակ ԱՄՆ նախագահը Ջորջ Բուշ- կրտսերն էր:

Աբեն իր  սխալը հասկացել է այն պահին, երբ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ,  լրագրողների առջև ելույթ էր ունենում ու վերջիններս ժպտացին: Ճապոնիայի ապագա վարչապետը սխալմամբ Օբամային Բուշ էր կոչել:  Նա իսկույն շտկեց իր սխալը:

ԱՄՆ նախագահ Օբամայի հետ 10-րոպեանոց զրույցի ժամանակ կողմերը պայմանավորվեցին հունվարին հանդիպման ժամանակ քննարկել Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի նկատմամբ  ձեռնարկելիք միջոցները, պաշտպանական, ռազմավարական հարցեր` կապված Չինաստանի դիրքի ամրապնդման հետ:

Հեռախոսազրույցը կատարվել է ԱՄՆ նախագահի  նախաձեռնությամբ.Օբաման Սինձո Աբեին շնորհավորում էր հաղթանակի կապակցությամբ:

Սինձո Աբեն դեկտեմբեր 26-ին  կանցնի Ճապոնիայի վարչապետի պարտականությունների կատարմանը,իսկ հաջորդ տարվա  հունվարի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն:

Դիտվել է 1512 անգամ:
Print Friendly

Leave a Reply