Եղիսաբեթ II թագուհին կմասնակցի կառավարության նիստին որպես դիտորդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 11:19

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ   II-ն այսօր կմասնակցի կառավարության նիստին` դիտորդի կարգավիճակով: Երեկ  թագավորական պալատի ներկայացուցիչները հայտնել են, որ այդպիսով թագուհին  1901-ին մահացած Վիկտորիա թագուհուց հետո  Բրիտանիայի առաջին միապետն է, որը կմասնակցի  նախարարների խորհրդի նիստին:

Այսօր թագուհին առաջին անգամ 60-ամյա պաշտոնավարության ընթացքում Դաունինգ սթրիթ կուղևորվի, որտեղ տեղակայված է կառավարության նստավայրը:

Բրիտանիայում գործում է սահմանադրական միապետության համակարգը, որի դեպքում  թագավորը կամ էլ թագուհին “թագավորում են, սակայն չեն կառավարում”: Բրիտանիայի միապետը պետության ձևական ղեկավարն է, սակայն չի մասնակցում երկրի քաղաքական կյանքին ու քաղաքական որոշումներ չի կայացնում:

Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ կառավարության նիստի ժամանակ թագուհուն նախարարներից հավաքված գումարներով  գնված նվեր են մատուցելու` կապված թագուհու գահակալության 60-ամյակի հետ, ինչը նշվեց այս տարի: Սովորաբար նիստը տևում է մեկուկես ժամ, սակայն թագուհին  ընդամենը կես ժամով ներկա կգտնվի:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply