«Հայերն այսօր ինչ են անում» հարցով հետաքրքվողները կարող են այցելել Ստամբուլի Կեդրոնական վարժարան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 18, 2012 11:06Ստամբուլի արմատական կրթական հաստատություններից հայկական Կեդրոնական վարժարանը, որը հայտնի է «Գալաթասարայ» անունով, տոնում է իր հիմնադրման 125-րդ ամյակը: Այդ կապակցությամբ, ինչպես արդել հաղորդել ենք, կազմակերպվել է տեսողական արվեստների ցուցահանդես: Գրաֆիկայի, նկարչության, քանդակագործության, կինոարտադրության, լուսանկարչության, պարարվեստի, ճարտարապետության և թատրոնի ասպարեզներում 32 կեդրոնականցիներ մի յուրատեսակ պատասխան են տալիս այն արվեստասերներին, որոնց հետաքրքրում է, թե «Հայերն այսօր ինչ են անում»:
Ցուցադրվող գործերի շարքում ընդգրկված են Ստամբուլից դեպի Հայաստան 36 ժամանոց ավտոբուսային ճանապարհորդության մասին հուզիչ վավերագրական ֆիլմը, Սարգիս Փաչաջըի վերջին շրջանի ծաղրանկարները, երիտասարդ ճարտարապետների նախագծերից մինչև հմուտ նկարիչների աշխատանքիների նման բազմազան գործեր:
Ցուցահանդեսի թագուհին Մարի Քերեքմեզյանն է, որը համարվում է Թուրքիայում առաջին կին քանդակագործը: Չնայած նա 1940-ական թվականներին բազմաթիվ մրցույթների է մասնակցել և հաղթող ճանաչվել, այնուհանդերձ այդ մասին հիշատակումներ այն ժամանակվա մամուլում չկան,գրում է թուրքական «Radikal»–ը:
Հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Կեդրոնական վարժարանի ցուցասրահում մինչև դեկտեմբերի 23-ը բաց է լինելու այցելուների համար:







Facebook
Tweet This
Email This Post
